երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանը և Արցախը միջազգային հանրությանն են ներկայացնում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի փաստեր. Վահե Էնֆիաջյան

Հայաստանը և Արցախը միջազգային հանրությանն են ներկայացնում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի փաստեր. Վահե Էնֆիաջյան

Վահե Էնֆիաջյանը որպես Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ և Հայաստան-Բուլղարիա, Հայաստան-Տաջիկստան, Հայաստան-Վիետնամ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավար շարունակաբար կապ է պահպանում տվյալ երկրներում գործընկերների հետ՝ տեղեկացնելով սահմանին տիրող իրավիճակի` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ագրեսիայի մասին։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։

«Ադրբեջանի կողմից նման գործելաոճը փաստում է, որ Ադրբեջանը` Թուրքիայի հետ միասին կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

Հայաստանը և Արցախը միջազգային հանրությանն են ներկայացնում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի փաստեր, որոնց թվում են ցավոք, նաև մադկային կորուստներ, այդ թվում երեխաներ։
Ակնկալում եմ, որ գործընկերներս կնպաստեն միջազգային կառույցներում Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում»,- մասնավորապես, գրել է պատգամավորը։

  • Կիսվել: