չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանը ԵՄ-ի մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը. Կոշտա

Հայաստանը ԵՄ-ի մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը. Կոշտա

Հայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում: Այս մասին Х սոցիալական ցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Ես անհամբեր սպասում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը ԵՄ-ի մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները և միջազգային իրավունքի ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ մեր հանձնառությունը»,- նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ՀՀ-ն ներկայացնելու է Փաշինյանը, իսկ ԵՄ-ն՝ Կոշտան Լայենի հետ միասին:

  • Կիսվել: