ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը դեռ որոշում չունի․ Աղաջանյանը՝ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ

Հայաստանը դեռ որոշում չունի․ Աղաջանյանը՝ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ

Անթալիայի Դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ Հայաստանը դեռ որոշում չունի։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ ճշտել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբենյանից։

«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աղաջանյանը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին հրավիրել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ նա նաև նշել, որ էր վատ չէր լինի, որ Փաշինյանը նույնպես մասնակցի ֆորումին:

  • Կիսվել: