հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Արարատ Միրզոյան

Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Արարատ Միրզոյան

Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Դրա վկայությունն է այն, որ տասնյակ հազարավոր ռուսներ բավականին հարմարավետ են ապրում Հայաստանում, իրենց բիզնեսն են վարում և այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել»,- ասաց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է ցույցերին, ապա օրենսդրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը։ ՀՀ-ում հաճախ կարելի է տեսնել իշխանությունների դեմ ցույցեր, շարունակել է Միրզոյանը։

  • Կիսվել: