չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակւ ծայրահեղ լարված է․ Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակւ ծայրահեղ լարված է․ Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է: 3050 մահճակալ այս պահին զբաղված է, ծանր վիճակում է գտնվում 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 307-ը, թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը։

Նախարարի խոսքով՝ այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին:

Ավանեսյանն ընգդծեց, որ հոսպիտալացվածներից 122-ը հղի կանայք են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ ու թթվածնային կախյալ են:

Նախարարն ընդգծեց, որ այս պահին դրական ակտիվ դեպքերի 30 հազար 433 քաղաքացու շրջանում պատվաստված  է 1702-ը:

«Հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվը 96 է: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք 5 հոգի, ովքեր պատվաստված են», - հայտնեց առողջապահության նախարարը:

Անդրադառնալով պատվասոտւմներին՝ վարչապետը նշեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ 60-70 տոկոս պատվաստումներ կան, այնտեղ մահացությունը շատ քիչ է: 

Ի հավելումն առոջղապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Միջազգային վիակագրությունն ու փորձը ցույց են տալիս, որ այն երկրներում, որտեղ 70 տոկոս է կազմում պատվաստումները, չպատվաստվածները 6 անգամ ավելի շատ են ախտորոշվում դրական, քան պատվաստվածները եւ 11 անգամ ավելի շատ են հակված ծանր տանելու եւ մահանալու»:

 

  • Կիսվել: