Իրանը սպառնում է կոշտ պատասխանով՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները չդադարեցնելու դեպքում
Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձակումները, կհետևի կոշտ պատասխան: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սիոնիստական ռեժիմը 84 անգամ խախտել է հրադադարը Լիբանանի հարավում՝ ԱՄՆ նախագահի կողմից պատերազմի ավարտի մասին հայտարարելուց հետո՝ վերջին երկու օրվա ընթացքում։ Եթե Սիոնիստական ռեժիմի բանակը չդադարեցնի իր գործողությունները Լիբանանի հարավում, ապա պետք է ակնկալի կոշտ պատասխան Իրանի զինված ուժերից»:



