չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելություն ենք բացում. Կոլոննա

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելություն ենք բացում. Կոլոննա

Հայաստանի հետ համագործակցությունը նաև անվտանգության բնագավառում է ամրապնդվում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելություն ենք բացում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

Անդրադառնալով տնտեսական բնագավառում համագործակցությանը՝ նա նշեց հետևյալը. «Կցանկանայի արագացնեինք ճանապարհային քարտեզի իրագործումը, որպեսզի զարկ տանք Հայաստանում ֆրանսիական ներդրումներին: Մեր ձեռնարկությունները, որոնք այստեղ են գտնվում, շատ ուրախ են այստեղ գտնվելու համար, և կարծում եմ՝ կարող ենք նրանց քաջալերել է՛լ ավելին անել»,-ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: