հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Հայաստանում անցկացվում է  ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը

Հայաստանում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը

ԱՊՀ մասնակից պետությունները ընդլայնում են համագործակցությունը հարկային (ֆինանսական) խախտումների դեմ պայքարի ոլորտում։ Սեպտեմբերի 24-ին Երևանում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ)  հերթական՝ 24-րդ նիստը, որին մասնակցում են  Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի  պատվիրակությունները, ինչպես նաև ՀՀՄՂՀԽ-ի ուսումնական հաստատությունների և ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ  24-րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված երկրների և գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը․ «Խորհուրդը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, համատեղ վերլուծության ու հարկային իրավախախտումների և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների մշակման համար: Դինամիկ փոփոխվող տնտեսական և իրավական միջավայրի պայմաններում մեր խնդիրն է հարկման ոլորտում ապահովել թափանցիկություն և օրինականություն, ամրապնդել քաղաքացիների և բիզնեսի վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ»: Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ հանդիպումը հնարավորություն է տալիս քննարկելու արդի մարտահրավերները, փոխանակելու ոլորտային փորձը և մշակելու համատեղ լուծումներ՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը և նպաստելու երկրների տնտեսության կայուն զարգացմանը:

Ղազախստանի Հանրապետության ֆինանսական մոնիթորինգի գործակալության նախագահի տեղակալ Կայրաթ Բիժանովը բացման խոսքում նշել է, որ չնայած տնտեսության և ֆինանսների ոլորտում հանցագործությունների կանխարգելումը բարդ խնդիր է, բոլորը համակարծիք են, որ կան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել իրավախախատումները և դրանց բացասական հետևանքները։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևոր է գործընկեր երկրների փորձի ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդում նախագահելու հնարավորություն ընձեռելու համար, հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը կներդնի բոլոր ջանքերը խորհրդի առջև դրված խնդիրների իրականացման համար, կձգտի առավելագույնն արդյունավետ իրականացնել համագործակցության գերակա ուղղությունները, որոնք նախատեսվում են սահմանել նաև  այսօրվա նիստում:

Երևանում համակարգող խորհրդի 24-րդ նիստում մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների փոխգործակցության մի շարք հարցեր։  Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գործունեության տնտեսական անվտանգության ապահովման, ծայրահեղականության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, դրամական միջոցների ապօրինի շրջանառության, տնտեսական ոլորտում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքներին։ Դիտարկվել են նաև կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերը։ Հանդիպման ավարտին նիստի օրակարգի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ և նախանշվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները։ Որոշում է ընդունվել հերթական 25-րդ նիստն անցկացնել ???? Հանրապետությունում։

Նշենք, որ համակարգող խորհրդի բարձրաստիճան նիստին, սեպտեմբերի 22-ին և 23-ին, նախորդել են փորձագիտական խմբերի նիստերը։ Պատվիրակության անդամներն այցելել են նաև Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, ինչպես նաև ՊԵԿ շնագիտական կենտրոն, ծանոթացել աշխատանքներին, հայտնում են ՊԵԿ-ից:

  • Կիսվել: