երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին. Վրաստանի նախկին պետնախարար

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին. Վրաստանի նախկին պետնախարար

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին, ասել է Վրաստանի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, տեղեկացնումէ  ՛՛Գռուզիա Օնլայնը՛՛:

Զաքարեիշվիլին նշել է. ՛՛Եթե Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը վերաճի տարածաշրջանային ավելի լայն հակամարտության, ապա դա նշանակում է, որ հակամարտությունը դուրս կգա Ղարաբաղից այն կողմ ՝ Վրաստանից ոչ հեռու, բայց ես գրեթե համոզված եմ, որ դա ուղղակիորեն չի ազդի Վրաստանի տարածքի վրա՛՛:

Նա համոզված է, որ Վրաստանում այդ հարցը քննարկվում է ինչ-որ տեղ գրասենյակներում, բայց, նրա խոսքով, ցավոք, այն ուղղակիորեն չի քննարկվում Անվտանգության խորհրդում, քանի որ իրենք ՛՛իսկապես Անվտանգության խորհուրդ չունեն՛՛, ՛՛այն չի գործում՛՛:

Զաքարեիշվիլին նաև ասել է, որ Վրաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն այս հակամարտությունում ոչ մի հետաքրքրվածություն չունի:

՛՛Վրաստանը քիչ թե շատ ճիշտ է վարվում: Մենք միանշանակ և հստակ ասում ենք, որ ունենք երկու ռազմավարական հարևաններ՝ Թուրքիան և Ադրբեջանը, բայց շատ լավ, բարիդրացիական վերաբերմունք ունենք Հայաստանի նկատմամբ:

Այս հիմքի վրա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող որևէ մեկի կողմից լինել: Նրանք պետք է նաև հասկանան, որ Վրաստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը այս հակամարտությունում խաղաղությունից բացի այլ շահագրգռվածություն չունի՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: