ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար բարեկամ երկրներ են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի

Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար բարեկամ երկրներ են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված առճակատումն անընդունելի է։ Այս մասին չորեքշաբթի օրը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար բարեկամ երկրներ են։ Այն, ինչ տեղի է ունենում այս երկրների միջեւ, մեզ համար անընդունելի է, եւ մենք տագնապով ենք հետեւում այդ իրադարձություններին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաեւ հավելել է, որ բոլոր այն գործողությունները, որոնք կփոխեն անվտանգության միջավայրը դեպի վատը, պետք է ընդհանուր տխրություն եւ տագնապ առաջացնեն։ Նա հույս է հայտնել, որ կողմերը շուտով կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, եւ հակամարտությունը կկարգավորվի։

 

  • Կիսվել: