Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ու նշեց, որ դրանք ՀՀ-ն 5-րդ անգամ է արդեն ուղարկել։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, ՀՀ վարչապատ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ։