շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի տնտեսությունն այսօր լուրջ խնդիրների է բախվում. Հռիփսիմե Ստամբուլյան

Հայաստանի տնտեսությունն այսօր լուրջ խնդիրների է բախվում. Հռիփսիմե Ստամբուլյան

Հայաստանի տնտեսությունն այսօր լուրջ խնդիրների է բախվում: Այս մասին Երեւանում «Դրամի հիպերդեֆլյացիայի հիմնախնդիրները եւ կանխիկ շրջանառության սահմանափակումները» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական խնդիրների այսօր բախվում է ամբողջ աշխարհը։ Դրանք սկսվել են դեռ կորոնավիրուսային համավարակի ժամանակ։ «Սակայն, երբ սկսվեց համավարակը, շատ երկրներ համապատասխան ռազմավարություն մշակեցին։ Նրանք ինչպես իրենց երկրի բիզնեսի պաշտպանությանը, այնպես էլ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված քաղաքականություն իրականացրեցին։ Հայաստանը, սակայն, չկարողացավ կարգավորել այդ ամենը։ Այսօր մենք ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների մեջ, կարծես, աղքատության ամենաբարձր շեմն ունի։ Աղքատությունը մեզ մոտ կազմում է մոտ 30 տոկոս։ Առկա գնաճի ֆոնին ՀՀ քաղաքացիների համար կյանքը ծանր է դարձել»,- նշեց պատգամավորը։

  • Կիսվել: