ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի քաղաքական օրակարգը պտտվում է հայրենիքի փրկության շարժման շուրջ․ Հայկ Մամիջանյան

Հայաստանի քաղաքական օրակարգը պտտվում է հայրենիքի փրկության շարժման շուրջ․ Հայկ Մամիջանյան

Հայաստանի քաղաքական օրակարգը պտտվում է հայրենիքի փրկության շարժման շուրջ: Այս մասին այսօր ԱԺ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտթևի առաջնորդ Հայկ Մամիջանյանը։

«Եկեք նայենք Հայաստանի քաղաքական օրակարգը, որը պտտվում է հայրենիքի փրկության շարժման շուրջ: Երկրորդ, քաղաքական օրակարգի այն ֆիկցիան, որը Նիկոլը ստեղծել է, այն է՝ իբր արտահերթ ընտրությունները նույնպես մեծամասամբ մեր իրականացրած ակցիաների արդյունքում է և առհասարակա այն փաստը, որ այս դավաճաններին շատ հաճախ, ամեն տեղ հիշեցվում է, որ իրենք դավաճան են, դա մեր և մեր ընկերների աշխատանքի արդյունքն է»,- ասաց նա։

Ըստ Մամիջանյանի՝ Հայաստանը այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգած՝ սկսած բանակաշինությունից վերջացրած պատգամավորներով։

«Դատարաններ, որոնց միակ նպատակն է այստեղ հավաքված մարդկանց, որոնք այլախոհ են, հայրենասեր են, որոնք չեն ցանկանում, որ նման հիմար ձևով երկիրը կառավարվի դավաճանների կողմից, իրենց ավելի հեշտ ու ավելի հարմար կալանավորելու համար օրենքներ են… Բացի դրանից մենք մի երեսփոխան ունենք՝ Անուշ  Բեղլոյան, որը երևի լավ չի հասկանում՝ ինքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավո՞ր է, թե՞ Միլի Մեջլիսի: Այսօրվա ակցիան միտված է նաև այդ տիկնոջը հիշեցնել, որ ինքը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է, ցավոք, այլ ոչ թե Միլի Մեջլիսի»,- ասաց Հայկ մամիջանյանը:

 
 

  • Կիսվել: