չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանի կառավարությունը մարզային բուժկենտրոններին շտապօգնության 21 մեքենաներ է նվիրաբերում

Հայաստանի կառավարությունը մարզային բուժկենտրոններին շտապօգնության 21 մեքենաներ է նվիրաբերում

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում ՀՀ մարզերին շտապօգնության մեքենաներ նվիրաբերելու մասին։ 21 գծային տեսակի շտապ բժշկական օգնության մեքենաները և դրանք հագեցնելու նպատակով ձեռք բերված սարքավորումները, գնվել են Հայաստանի պետական բյուջեի միջոցներով։

Նախագիծը ներկայացնելիս առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ իրենց նպատակն է զարգացնել մարզերում գործող շտոպ բուժօգնության կայանների նյութատեխնիկական բազան, ապահովել հեռավոր գյուղական բնակավայրերը շտապօգնության մեքենաներով։

«Ձեռք է բերվել 21 ՈՒԱԶ մակնիշի ամենագնաց մեքենաներ, որոնք հագեցվել են բոլորանհրաժեշտ սարքավորումներով, բժշկական պարագաներով», -հավելեց Ավանեսյանը։

Նա ընդգծեց, որ Տավուշի մարզին նվիրաբերվելու է 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնի մարզին՝ 2 և մյուս ինը մարզերը նույնպես ունենալու են նոր մեքենաներ։

  • Կիսվել: