կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանի իշխանությունները  չեն պատկերացնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից Թուրքիան․ ՌԴ ԶՈՒ գնդապետ

Հայաստանի իշխանությունները  չեն պատկերացնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից Թուրքիան․ ՌԴ ԶՈՒ գնդապետ

Ըստ  ՌԴ ԶՈՒ գնդապետ, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովի՝ Հայաստանի իշխանությունները  չեն պատկերացնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից Թուրքիան։

«Այն մինչև ատամները զինված, 19 միլիարդ դոլար ռազմական բյուջե ունեցող և նոր օսմանիզմի գաղափարներով սնվող երկիր է։ Թուրքիան այն երկիրն է, որտեղ պետությունը հովանավորվում է հայերի նկատմամբ ատելությունը։ Էրդողանը անձամբ քարոզում է, որ հայերը «քոչվորներ» են: Այնտեղ սպանվում են նույնիսկ հայ լրագրողները. Թուրքիայում 44 օրյա պատերազմի ընթացքում տեղի հայերի համար ստեղծել էին այնպիսի անտանելի պայմաններ, որ նույնիսկ տանից չէին կարողանում դուրս գալ։ Ու այսքանից հետո` որևէ մեկը կարծում է, որ Թուրքիան պատրաստ է հայերի հետ նորմալ հարաբերություններ ունենալ. Թուրքիան ցանկանում է միայն իշխել, ինչպես որ ցույց է տալիս Վրաստանի օրինակը»,- հայտարարել է  Կոնստանտին Սիվկովը։

  • Կիսվել: