երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանի հեռավար կրթության համակարգը ավելի զարգացած է, քան Գերմանիայի, Իսրայելի, Ֆրանսիայի․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի հեռավար կրթության համակարգը ավելի զարգացած է, քան Գերմանիայի, Իսրայելի, Ֆրանսիայի․ Արայիկ Հարությունյան

Կրթամշակութային ոլորտում համավարակի ընթացքում Հայաստանը արձանագրել է որոշակի հաջողություններ, որոնցից նշանակալից է Հայաստանում հեռավար կրթության ներդրումը այդ մասին այսօր իր ասուլիսում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա հորդորեց կրթության ոլորտում հեռավար ուսուցման համակարգի ներդրման փորձը համեմատել ամենազարգացած երկրների հետ և ակնհայտ կլինի տարբերությունը՝ հօգուտ Հայաստանի կրթական համակարգի։

«Համեմեատեք Գերմանիայի, Անգլիայի, Իսրայելի, Ֆրանսիայի կրթական համակարգի հետ։ Թվում է, թե կրթական համակարգում շատ մեծ ու լուրջ առաջընթաց ունեցող երկրներ են, բայց առաջին փուլում, մեր ուսումնասիրություններն էլ ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը այս երկրների համեմատությամբ աննախադեպ արագ ու որակով ներդրում է իրականացրել հեռավար կրության ոլորտում», - հայտարարեց Հարությունյանը։

  • Կիսվել: