չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Շարունակվում է Թուրքիայի մեկուսացումը

«Հայաստանի Հանրապետություն». Շարունակվում է Թուրքիայի մեկուսացումը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հույն-թուրքական լարվածությունը վերջին շրջանում այնքան էր մեծացել, որ չէր բացառվում ռազմական բախման հավանականությունը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ թուրքական հետախուզական նավերը դուրս են բերվել հունական տարածքային ջրերից եւ արդեն վերադարձել են Անթալիայի նավահանգիստ։ Թուրքական կողմի ներկայացմամբ, «Oruջ Reis»-ի եւ նրան ուղեկցող «Ataman» եւ «Cingizhan» նավերի աշխատանքային ժամկետը սպառվել է, եւ միայն այդ պատճառով են վերադարձել:

«Սա վկայում է այն մասին, որ Թուրքիան քայլ է անում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Իհարկե, սա չի նշանակում, որ հակամարտությունն ավարտված է, որովհետեւ թուրքերը շարունակում են պահանջներ ներկայացնել հունական կողմին։ Կարծում եմ՝ Հունաստանը չի գնա զիջումների։ Երբ գնահատում ենք Թուրքիայի վարվելաոճը միջազգային հարաբերություններում, հակամարտություններում, ապա տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանը միտումնավոր է լարվածությունն ուժեղացնում, որպեսզի մյուսներին ստիպի զիջումների գնալ»,- ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում։

 

Այնուամենայնիվ, չի բացառվում, որ հույն-թուրքական լարվածությունն ինչ-որ պահի այնքան մեծանա, որ հանգեցնի ռազմական գործողությունների։ «Այստեղ շատ կարեւոր է կարմիր գծերի խնդիրը․ եթե կողմերը դրանք անցնեն, ապա դա կբերի ռազմական գործողությունների։ Դեռեւս կարմիր գիծը չեն անցել։ Հունաստանի համար կարմիր գիծը Կրետե կղզին է։ Եթե թուրքական ռազմական նավերը շատ մոտենան Կրետեին, ապա այս պարագայում հնարավոր են ռազմական գործողություններ»,- մեկնաբանեց Սաֆրաստյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: