երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Միջազգային չափանիշները՝ ՀՀ քաղավիացիայի կարգավորումներում

«Հայաստանի Հանրապետություն»․ Միջազգային չափանիշները՝ ՀՀ քաղավիացիայի կարգավորումներում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

«Օդային ուղեւորափոխադրումների ծավալների աննախադեպ աճն օրինաչափորեն առաջ է բերում  թռիչքների անվտանգության միջոցների խստացման միջոցառումների ընդունման պահանջ: Թռիչքների անվտանգությունը մեծապես կախված է նաեւ այն տեղեկատվությունից, որը թռիչքի եւ վայրէջքի ժամանակ տրամադրվում է  օդանավի հրամանատարությանը: Նման կագավորումները, ինչպես նաեւ ոլորտի միջազգային կազմակերպությունների կողմից նախանշված անվտանգ  թռիչքներ ապահովող նորմատիվաիրավական դաշտի առկայությունն անհրաժեշտ պայմաններ  են ոչ միայն անվտանգ թռիչքներ կազմակերպելու, այլեւ միջազգային հայտնի ավիաընկերություններին Հայաստանի օդափոխադրման ոլորտ ներգրավելու համար:

Ոլորտում նոր փոփոխությունների կարիքը հասունացել է համաշխարհային մակարդակով, ինչը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության /ԻԿԱՕ/ կողմից նախորդ տարի մշակած եւ երկրներին առաջարկած  քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտությունից պաշտպանության նոր հայեցակարգերի ընդունման հիմք հանդիսացավ: ՀՀ քրեական օրենսգրքի ոլորտին վերաբերող մի քանի հոդվածներով սահմանված են պատժամիջոցներ, սակայն դրանք ամբողջովին չեն ներառում  Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության դիտարկած  խախտման բոլոր դեպքերը: Բացը լրացնելու համար ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: