երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը (Ուղիղ)

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը (Ուղիղ)

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել էր նախարարների հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով տնտեսական հարցերին նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվարկվի այլ արժույթներով», այլ ոչ թե դոլարով, ինչի շուրջ հետագայում կողմերը կպայմանավորվեն, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ նախորդ տարի երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.6 մլրդ դոլար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: