շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. նախագահ

Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. 

«Համոզված եմ, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերի գործադրմամբ մեր երկրների միջև առկա համագործակցությունն ավելի կընդլայնվի և կխորանա՝ շոշափելի արդյունքներ արձանագրելով տարբեր ոլորտներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: 

  • Կիսվել: