ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները քննարկում են նաև սահմանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները քննարկում են նաև սահմանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները քննարկում են նաև սահմանային անվտանգության հարցեր:

Lրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը։  

Վարչապետը գնահատանքի խոսքեր ասաց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանախագահներին՝ նշելով, որ նրանց հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, կենտրոնանալ խնդրի ու դրանից ծագող հարակից խնդիրների վրա:

«Իհարկե, քննարկվում են սահմանային անվտանգության հարցեր: Սա միայն սահմանազատման խնդիր չէ: Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն»,–ասաց՝ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է լինի սահման ու անցակետ:

Ըստ նրա՝ սահմանազատումից հետո Հայաստանի և Ադրբեջանի գյուղերում  ապրող ժողովուրդը կորոշեն՝ ուզո՞ւմ են միմյանց հետ շփումներ, տնտեսական գործակցություն ունենալ, թե՞ ոչ:

  • Կիսվել: