շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցով նախատեսում ենք անցկացնել ոլորտային շփումներ. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցով նախատեսում ենք անցկացնել ոլորտային շփումներ. ՌԴ ԱԳՆ

Մենք շարունակում ենք սերտ աշխատանքը գործընկերների հետ՝ Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարության իրականացման ուղղությամբ: Ի թիվս այլ հարցերի՝ նախատեսում է Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում՝ դրա հետագա սահմանագծմամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցով նախատեսում ենք անցկացնել ոլորտային շփումներ: 

Վստահ ենք, որ հանձնաժողովի ձևավորումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը թույլ կտան կանխել սահմանային միջադեպերի առաջացումը և ընդհանուր առմամբ կարևոր ներդրում կունենան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Նախատեսում ենք անցկացնել ոլորտային շփումներ: Արդյունքների մասին ԶԼՄ-ները պատշաճ կերպով կտեղեկացվեն»,- ասել է Զայցևը։

 

  • Կիսվել: