ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Սիմոնյանն ու Գաֆարովան գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները

Սիմոնյանն ու Գաֆարովան գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
 
 
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:
 
Ընդգծվել է Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ: Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար:
 
 
Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո, և պայմանավորվել են շարունակել այդ շփումները:
 
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար:
 

  • Կիսվել: