հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը մեկնել է Ստամբուլ

Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը մեկնել է Ստամբուլ

Այսօր լուսադեմին Ստամբուլ է մեկնել Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմը, որի կազմում ընդգրկված են Գայանե Տեր – Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ):

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
 
Պատվիրակության կազմում գլխավոր մարզիչ , ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ են նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:
 
Ստամբուլում մեր մարզուհիները կմասնակցեն մայիսի 9-ին սկսվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը կավարտվի մայիսի 20-ին:
 
Ռաֆայել Մեհրաբյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ վերջին հավաքը նախօրեին են ավարտել Օլիմպավանում և որ բոլոր մարզուհիները լավ մարզավիճակով են մեկնում ԱԱ-ին:

  • Կիսվել: