կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի բնակչությունը հունվար-փետրվարին նվազել է

Հայաստանի բնակչությունը հունվար-փետրվարին նվազել է

Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. hունվար-փետրվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 92.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 107.8 %-ի համեմատ:

ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները այս տարվա հունվար-փետրվարին բվականին տխուր են: 2021 թվականին հունվար-փետրավարին ծնվածների քանակը 465-ով զիջում է մահացածներին:

Մահացածների թիվը կազմել է 5 960, որից 462 դեպքը, ըստ նախնական տվյալների՝ զինվորական գործողությունների հետևանքով:

«Ընդ որում, հարկ է նշել, որ թեև սույն դեպքերի՝ հայտնաբերման և նույնականացման/ճանաչման գործողություններով պայմանավորված, քաղաքացիական կացության գրանցումներն իրականացվել են 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, սակայն ժամանակագրական առումով տեղի են ունեցել 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, և հետևաբար, տվյալների վերջնական մշակման փուլում դրանք կներառվեն 2020թ. մահվան դեպքերի թվակազմում, արդյունքում կվերանայվեն նաև 2021թ.-ի ցուցանիշները», - հայտնում են Վիճակագրական կոմիտեից:

Աճել են նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների քանակը, համապատասխանաբար կամզելով 2 869 և 589: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվն եղել է նվազ՝ 1000, 2019 թ-ին՝ 2 518:

  • Կիսվել: