շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

Հայաստանի ԱԳՆ-ն, ի գիտություն քաղաքացիների, տեղեկացնում է, որ հետևում է Սիրիայում զարգացումներին:
 
«Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից:
 
Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխավոր հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205):
 
Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք:
 
Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձևակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով:
 
Հետագա զարգացումներով պայմանավորված նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: