երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը տևական դադարից հետո կմասնակցի խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է խմբակցությունը տևական բոյկոտից հետո որոշել մասնակցել հարցուպատասխանին՝ Մինասյանը «բոյկետ» բառը կիրառելի չհամարեց:

«Մենք նախորդ անգամ կառավարության զեկույցի ժամանակ ակտիվ մասնակցություն, նաև ելույթներ ունեցանք, նույնը շարունակվելու է նաև այսօր: Ունենալու ենք կոնկրետ հարցադրումներ՝ թե սոցիալ-տնտեսական, թե արտաքին, թե ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ»,-ասաց Մինասյանը:

Մինասյանն այս հարցուպատասխանը լավ հնարավորություն է համարում՝  շարունակելու տալ շատ հարցեր, որոնք կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցի քննարկմանը կիսատ են մնացել:

  • Կիսվել: