չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման առանցքը չի լինի խաղաղության գործընթաց. Պետդեպի խոսնակ

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման առանցքը չի լինի խաղաղության գործընթաց. Պետդեպի խոսնակ

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպման առանցքը խաղաղության գործընթացը չի լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեր հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, փախստականներին և Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցելը՛՛։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկելԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն:

՛՛Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն չի անդրադառնա այլ հարցերի, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից։

Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցերը չեն քննարկվի:

Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսության կայունության և այդ երկրի հետ երկկողմ համագործակցության վրա՛՛,-ասել էր նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպում։

 

  • Կիսվել: