ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

Մայիսի 17-ին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ղրղզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը։

ՀՀ ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

  • Կիսվել: