հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը մանդատի խախտում է. Բայրամով

Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը մանդատի խախտում է. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստան կարիքները գնահատող ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը կազմակերպության «մանդատի բացահայտ խախտում» է համարում։ Այս մասին նա ասել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի ժամանակ:

«Առանց կոնսենսուսի՝ «կարիքների գնահատման առաքելություն» Հայաստան ուղարկելը բոլոր մասնակից պետությունների հավաքական կամքով ընդունված մանդատի բացահայտ խախտում է։

ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ նախագահությունը և քարտուղարությունը, ստեղծվել են որպես ընդհանուր արժեքներ բոլոր մասնակից պետությունների համար։ Համապատասխան կերպով գործելու անկարողությունը խաթարում է վստահությունը»,-նշել է Բայրամովը:

  • Կիսվել: