ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՍԴ

«Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ի վաղ առավոտյան դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը հայտնեց, որ ժամը 15:00-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացնեն ՍԴ մուտքագրված դիմումի մանրամասները:

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում:

ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է, որ 10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։


  • Կիսվել: