երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարեվերջ

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարեվերջ

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջը:

Այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
 
«Կողմ ենք արտահայտվել մեր գործնական հարաբերությունների ամրապնդմանը՝ բիզնեսի ներկայացուցիչների եւ Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջև կապերի ակտիվացման միջոցով։ Այս առումով մենք ունենք արդյունավետ գործիք ՝ երկկողմ միջտարածաշրջանային համաժողով»,- ասաց Լավրովը:
 
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը հույս ունի, որ համաժողովը տեղի կունենա անկախ համավարակային իրավիճակից:
 
Բացի այդ, ըստ Լավրովի, կողմերը նախապատրաստվում են 2022 թվականին հայ-ռուսական երիտասարդական 7-րդ համաժողովի անցկացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրի 25-ամյակին:
 

  • Կիսվել: