չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԱՄՆ կոնգրեսական

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի խախտում է. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Human Rights Watch-ի՝ հայ ռազմագերիների մասին վերջին զեկույցին:

Շիֆն իր ֆեյսբուքյան էջում նշել է. ՛՛Human Rights Watch-ի հրապարակած վերջին զեկույցը հաստատում է այն, ինչից շատերս վախենում էինք. Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց:

200 ռազմագերիներն անօրինական կերպով դեռևս պահվում են Ադրբեջանում, և հետագա բռնությունների ռիսկ կա: Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՛՛:

ԱՄՆ կոնգրեսականը կրկին հիշեցրել է, որ երկկուսակցական բանաձև է ներկայացրել, որով կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Շիֆն ԱՄՆ պետքարտուղարությանը հորդորել է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ի գործընթացը, քանի որ գործընթացի ամեն վայրկյան ձգձգումն ավելացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների տառապանքը:

Ուստի, նա նշել է, որ ՛՛վճռական գործողությունների ժամանակը հիմա է՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Human-ը Rights Watch-ը հայտարարություն էր տարածել՝՝ նշելով, որ Ադրբեջանը բռնություն է կիրառել և խոշտանգել է հայ ռազմագերիներին:

  • Կիսվել: