կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայ գերիների վերադարձին միջնորդելը մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակն է. Վրաստանի վարչապետ

Հայ գերիների վերադարձին միջնորդելը մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակն է. Վրաստանի վարչապետ

Մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակը մեր միջնորդությամբ ու ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համաձայնությունն է` ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` խորհրդարանում ամենամյա զեկույցը ներկայացնելիս։ Սա աննախադեպ իրադարձություն է, որ ընդգծում է մեր հատուկ դերը` տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում, գրում է aliq.ge-ն:

Ըստ կառավարության ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի պատերազմը ողջ տարածաշրջանին որոշ դժվարությունների առաջ է կանգնեցրել։ Վրաստանի համար էական է հարեւան երկրներում խաղաղությունն ու կայունությունը։

Ղարիբաշվիլին խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ շնորհակալություն է ասել պատերազմող երկրների առաջնորդ Փաշինյանին և Ալիևին` պատրաստակամություն հայտնելով շարունակել գործել` ի նպաստ համընդհանուր խաղաղության ու կայունության։

 

  • Կիսվել: