երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայ բռնցքամարտիկները մեկնեցին Տոկիո

Հայ բռնցքամարտիկները մեկնեցին Տոկիո

Տոկիոյի օլիմիական խաղերի ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը` հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ Երևան- Վիեննա-Տոկիո չվերթով այս գիշեր մեկնեցին Ճապոնիա։

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
 
Օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս կգա 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Ըստ ժամանակացույցի նրա առաջին մրցումային օրը հուլիսի 25-ն է։
 
Կորյուն Սողոմոնյանն ու Արման Դարչինյանն էլ իրենց առաջին մենամարտը կանցկացնեն հուլիսի 26-ին։

  • Կիսվել: