հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական վեց կետանոց հուշագիրն իրական փաստաթուղթ է. Կապանի քաղաքապետ

Հայ-ադրբեջանական վեց կետանոց հուշագիրն իրական փաստաթուղթ է. Կապանի քաղաքապետ

Հայ-ադրբեջանական վեց կետանոց հուշագիրն իրական փաստաթուղթ է։ Այս մասին «Երկիր մեդիա՛՛-ի ՛՛Երկրի հարցը՛՛ հաղորդաշարի ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայ-ադրբեջանական վեց կետանոց հուշագիրն իրական փաստաթուղթ է։ Ես դրա մասին իմացել եմ դեռ հունվար ամսին։ Եթե դա պատգամավորների համար սովորական փաստաթուղթ է, ապա մեզ համար այն մեծ նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Դա չի կարող սարքված լինել, որովհետեւ մնացած կետերն այժմ կյանքի են կոչվում։ Կետ առ կետ իրականացվում է հուշագրին համաձայն։

Այսինքն՝ Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածները կարգավորվում են ըստ կնքված համաձայնագրի։ Նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթից հետո կնքվել է այս փաստաթուղթը, որում հստակ ասվում է, որ դեկտեմբերի 18֊ին մեր համար նպաստավոր դիրքերից, որոնք ունեինք մինչեւ նոյեմբերի 9-ը, պետք է ետ քաշվենք։ Սահմանների մասով այդ հուշագրում ոչինչ չկա՛՛։

Նրա խոսքով՝ տարբեր ճանապարարհահատվածներում ադրբեջանցիները տեղադրել են ցուցանակներ, որոնք հետագայում օգտագործել են ի շահ իրենց եւ դիրքավորվել առավել նպաստավոր դիրքերում:

՛՛Այս ամենը շատ մտահոգիչ է։ Մենք խոսել ենք Մարդու իրավունքների պաշտպանի հետ հաճախի լսվող կրակոցների վերաբերյալ, որոնք մտահոգել են մեր բնակիչներին։

Միանշանակ չի կարելի ասել, որ դիպուկահարը յուրաքանչյուրին կարող է խոցել իրենց տան մոտ, դա ավելի շատ փոխաբերական իմաստով է ասված։ Բայց այժմ ադրբեջանցիների տիրապետության տակ է գտնվում մեր հիմնական մայրուղին, օդանավակայանը եւ շատ բնակավայրեր։ Գյուղական բնակավայրերից 16-ն իրենց դիտարկման ներքո է։ Եթե ուզեն գյուղացիների համար խնդիրներ ստեղծել, կստեղծեն՛՛,-նշեց Փարսյանը՝ հավելելով, որ Սյունիքում կա արտագաղթի մեծ վտանգ՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերի պարագայում:

 

  • Կիսվել: