շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի. Հաջիև

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի. Հաջիև

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության որևէ առաքելության առկայության անհրաժեշտություն չենք տեսնում. այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այս առաքելությունը պետք է կարճաժամկետ լիներ, սակայն, ինչպես տեսնում ենք, այն դառնում է մշտական ​​առաքելություն, ընդլայնվում են դրա կազմը և աշխարհագրական մանդատը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ է», - ասել է նա։

  • Կիսվել: