երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հաստատվեց պաշտոնապես. ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայացուցիչը Քըլըչն է

Հաստատվեց պաշտոնապես. ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայացուցիչը Քըլըչն է

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Սերդար Քըլըչի նշանակումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Համապատասխան որոշումը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:
 
«Հաստատել Սերդար Քըլըչին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ», - ասվում է փաստաթղթում:
 
Նշենք, որ նախօրեին հատուկ Քըլըչը հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
 
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտնի է դարձել անցյալ տարվա վերջին։
Այս գործընթացում հայկական կողմը ներկայացնելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում:

  • Կիսվել: