երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Հարցաքննվել եմ շատ մանրամասն. Փաշինյանը` պետական դավաճանության հոդվածով հարուցված վարույթների վերաբերյալ

Հարցաքննվել եմ շատ մանրամասն. Փաշինյանը` պետական դավաճանության հոդվածով հարուցված վարույթների վերաբերյալ

Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ասաց՝ պաշտոնական տեղեկատվություն են ստացել, որ պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթ է հարուցված: Նա հետաքրքրվեց՝  վարչապետն այդ վարույթներով ներգրավվա՞ծ է, կամ հարցաքննվե՞լ է:

«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ», - պատասխանեց Փաշինյանը:

Վարչապետն ընդդիմությանը հորդորեց գալ  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրեն հարցաքննել

  • Կիսվել: