չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՀԱՊԿ-ը Սյունիքում ստեղծված իրավիճակի գնահատմամբ հանդես կգա առաջիկա երեք օրվա ընթացքում. Գրիգորյան

ՀԱՊԿ-ը Սյունիքում ստեղծված իրավիճակի գնահատմամբ հանդես կգա առաջիկա երեք օրվա ընթացքում. Գրիգորյան

ՀԱՊԿ-ը Սյունիքում ստեղծված իրավիճակի գնահատմամբ հանդես կգա առաջիկա երեք օրվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ նիստում սահմանամերձ շրջաններում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն դիմել է ՀԱՊԿ-ում նախագահող երկրի ղեկավարին՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, և հավելեց, որ հարցը կքննարկեն կազմակերպության անդամ երկրների լիազոր ներկայացուցիչները:

Գրիգորյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Իսկ երեք օրվա ընթացքում ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների, ՊՆ եւ ԱԳՆ-ն ղեկավարների կոմիտեն կմշակի գնահատական` կապված Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ: Դրանից հետո, անհրաժեշտության դեպքում, կգումարվի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպում:

Ինչպես նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, առաջնահերթությունը տրվում է դիվանագիտական եւ քաղաքական որոշմանը, սակայն անհրաժեշտության դեպքում կգործարկվեն նաեւ ՀԱՊԿ այլ մեխանիզմներ` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար՛՛:

 

  • Կիսվել: