երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀԱՊԿ-ի շրջանակներում Բելառուսի կողմից իրեն օգնություն ցուցաբերելու հայտ չի ներկայացվել․ Աննա Նաղդալյան

ՀԱՊԿ-ի շրջանակներում Բելառուսի կողմից իրեն օգնություն ցուցաբերելու հայտ չի ներկայացվել․ Աննա Նաղդալյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Բելառուսը իրեն օգնություն ցուցաբերելու հայտ չի ներկայացրել։ Այդ մասին այսօր ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ում Բելառուսին օգնելու անհրաժեշտության քննարկման դեպքում որն է լինելու Հայաստանի դիրքորոշումը։

«ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպության իրավապայմանագրային դաշտի հիման վրա լիարժեքորեն կազմակերպվում են դաշնակցային փոխօգնության մեխանիզմները և այն, թե ինչպես է այդ փոխօգնությունը լինելու, ինչպես է այդ հարցը քննարկվում և այլն։ Այս պահի դրությամբ հստակ կարող եմ ասել, որ Բելառուսի կողմից նման հայտ չի ներկայացվել, ուստի այդքան էլ կոռեկտ չէ գնահատական տալ, թե ինչ կլինի», -նշել է Նաղդալյանը։

  • Կիսվել: