ՀԱՊԿ երկրները կստեղծեն զինվորական ոստիկանություն, քննչական մարմին, դատախազություն և դատարաններ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները որոշել են ստեղծել ռազմական ոստիկանություն, քննչական մարմին, դատախազություն և դատարաններ:
ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է սեպտեմբերի 16-ին կայացած գագաթնաժողովում:
Նշվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ստորագրել են ՀԱՊԿ երկրների տարածքներում հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ժամանակավոր ներկայության հետ կապված գործերի իրավասության և իրավական աջակցության մասին համաձայնագիր:
«Փաստաթուղթը կարգավորում է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների՝ ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության, զինվորական դատարանների (տրիբունալներ) միջև համագործակցության մեխանիզմի ստեղծումը հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմի մեջ մտնող անձանց նկատմամբ քրեական և վարչական գործերով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:


