շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Սահմանադրական դատարանում Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի դատաքննության նիստին զուգահեռ Սահմանադրական դատարանի դիմաց հավաք է անցկացնում «Հանուն Հանրապետության» կուսակցությունը:

Սահմանադրական դատարանը սկսել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ: ՍԴ-ն միավորել է բոլոր դիմումները մեկ գործի մեջ, քանի որ դիմումները նույն հարցին են վերաբերվում:

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը նշեց, որ ՍԴ նիստին զուգահեռ իրենք հավաք են անցկացնում, քանի որ կարծում են, որ դիմումներում, որոնք ներկայացվել են ՍԴ, անհեթեթ հիմնավորումներ են դրված: 

  • Կիսվել: