«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 15-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են։
Կուսակցությունը վարչական շրջանում իր քարոզարշավը սկսել է ժամը 11։00-ից և կշարունակի մինչև ժամը 17։00-ն։
Կուսակցության ներկայացուցիչները մայիսի 14-ին քարոզարշավ էին անցկացրել Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում։
Բնակիչների հետ հանդիպմանն Արամ Սարգսյանը ելույթ է ունեցել՝ խնդրելով պարտադիր գնալ ընտրությունների և քվեարկել «Հանրապետություն» կուսակցության օգտին։
«Ազգային ժողովում մեր կուսակցության ներկա գտնվելը լրացուցիչ հնարավորություններ է բացելու նաև քաղաքական համատեքստում։ Պատգամավորի մանդատի համար չէ, որ ես ձեր առաջ կանգնած խոսում եմ։ Ես երկու անգամ պատգամավոր եմ ընտրվել և մանդատը չեմ վերցրել։ Ես այս ամեն ինչն ասում եմ այս երկրի ապագայի համար»,- ասել է Սարգսյանը։


