կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա բացառեց այն ուժերի հետ, ովքեր հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են 5 ռոմանտիկների կատարած սպանություն

«Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա բացառեց այն ուժերի հետ, ովքեր հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են 5 ռոմանտիկների կատարած սպանություն

Այսօր ԿԸՀ-ում համապատասխան փասաթղթերը ներկայացրեց նաև «Հանրապետություն» կուսակցությունը: Ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը, ում հաջորդում են Արտակ Զեյնալյանն ու Անի Խաչատրյանը:

Ցուցակում ընդգրկված է 103 թեկնածու։

Լրագրողները կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի հետ զրույցում հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրենք համագործակցություն պատկերացնում են «Իմ քայլի» հետ:

Նա ասաց, որ ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից: Խաչատրյանը չբացառեց իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:

«Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա բացառեց այն ուժերի հետ, ովքեր հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են 5 ռոմանտիկների կատարած սպանություն:

  • Կիսվել: