չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բենինի համագործակցությունը կամրապնդվի. Վահագն Խաչատուրյանը՝ Բենինի նախագահին

Համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բենինի համագործակցությունը կամրապնդվի. Վահագն Խաչատուրյանը՝ Բենինի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ Բենինի Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահի ուղերձում  ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բենինի ժողովրդին Բենինի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բենինի համագործակցությունը կամրապնդվի և կխորանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բենինի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

  • Կիսվել: