երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական

Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական

Նիսի  քաղաքապետի խորհրդական Պիեր Ֆիորին,  անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հասարակության հիմունքները և այդ ամբողջ կոնցեպտը պետք է դպրոցներում ներառել, որ երեխաները մեծանան հենց այդ  հիմունքներով, որպեսզի այսպիսի համամարդկային աղետները այլևս երբեք չկրկնվեն:

Նիսի  քաղաքապետի  խորհրդականը նման կարծիք հայտնեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

«Այսօր ես այստեղ եմ որպես Նիսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության տարելիցը: Մենք Ֆրանսիայում շատ լավ հասկանում ենք հայերի դերը մեր երկրում:  Այդ պատճառով էր, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Միսաք և Մելինե Մանուշյանները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի պանթեոնում:

Ինչպես նաև մենք շատ ուղիղ աշխատում ենք  տեղի հայկական համայնքի և ասոցիացիաների հետ, որոնց հետ արդեն երկար տարիներ  իրականացնում ենք տարբեր ծրագրեր»,- ասաց Պիեր Ֆիորին

Նա նշեց, որ ծրագրերը շատ են, ու Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ  Հայաստան այցը նաև լավ առիթ է դարձել հանդիպելու և իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ քննարկելու կոնկրետ ծրագրեր:

  • Կիսվել: