երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Համաձայնագիրը դրական առաջընթաց է․ Եգիպտոսի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնությունը

Համաձայնագիրը դրական առաջընթաց է․ Եգիպտոսի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնությունը

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնությունը։Այս մասին հայտնում է եգիպտական Ahram լրատվականը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այս համաձայնագիրը դրական առաջընթաց է և այն գալիս է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ուղղությամբ գործադրված ջանքերի գագաթնակետ։

Նախարարությունը նաև բարձր է գնահատել այս կարևոր քայլը՝ երկու կողմերին կոչ անելով հետագա վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար։

  • Կիսվել: