չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Համաձայն եմ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց մենք չենք պարտվել, կամ պարտությունը միայն մեր մեղքով չէ. Աղազարյան

Համաձայն եմ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց մենք չենք պարտվել, կամ պարտությունը միայն մեր մեղքով չէ. Աղազարյան

Մեր ընդդիմադիր գործընկերները տեսնելով, որ չեն հասնում այն իրողությանը, որը կցանկանային՝ իշխանափոխության, որոշեցին ազատել Ֆրանսիայի հրապարակը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Դրանով հիմնավորվեց, որ իշխանության կուրսը ժողովրդի լայն շրջնակներում հավանության է արժանացել, ինչը դրական եմ համարում:  Ի պատիվ ընդդիմադիր մեր որոշ գործընկերների սառնասրտության, ի պատիվ իրավապահ մարմինների ճշգրիտ գործունեության ու նաև իմ թիմակից գործընկերների հետևողական մոտեցման՝ մենք միասնաբար, որպես ազգ, նորից դուրս ենք գալիս ճգնաժամային իրավիճակից», - ասաց Աղազարյանը:

ՔՊ-ական պատգամավորը համաձայն է այն թեզի հետ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց, նրա խոսքով, հիմա իրավիճակն այնպիսին է, որ իրենք չեն պարտվել, կամ՝ պարտությունը միայն իրենց մեղքով չէ:

«Հետևաբար, այդ թեզը չի աշխատում: Ընդդիմադիր մեր գործընկերներն անհանգստացած էին իշխանության կողմից վարվող քաղաքականությամբ։ Այդ անհանգստությամբ դուրս եկան ժողովրդին իրազեկելու, ժողովուրդը չանսաց, դա նշանակում է, որ ժողովուրդը վստահում է իշխանության վարած քաղաքականությանը: Վաղը այլ ուժեր կգան, նոր օրակարգով հանդես կգան, այդ ժամանակ էլ կխոսենք», - նշեց նա:

  • Կիսվել: