Հակոբ Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել. Արթուր Հովհաննիսյան
Հակոբ Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել: Այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ հնարավորություն են տվել Ասլանյանին բացատրել իր գործողությունների տրամաբանությունը,որը վերջինս չի կարողացել անել:
«Խմբացության արտահերթ նիստ է տեղի ունեցել եւ կուսակցության եւ խմբակցության կարգերը խախտելու պատճառով պարոն Ասլանյանը խմբակցության որոշմամբ հեռացվեց կուսակցությունից: Հայտնի հանգամանքներով պայմանավորված կար պարոն Աղազարյանը, որը արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչը ապացուցված է փաստերով: Ցանկացած դրվագ, որտեղ որեւէ մեկը կպաշտպանի այդ պրոցեսը, պետք է արժանանա այս ճակատագրին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Factor TV-ին տված հարցազրույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ։
Ավելի ուշ սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝ հայտնելով, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: